X
Koghb's mission and vision Koghb's mission and vision
Բոլոր միջոցառումները Մեր վերջին միջոցառումը Նորություններ և Հայտարարություններ Հաճախ Տրվող Հարցեր (ՀՏՀ) Կայքի քարտեզ Միանալ ԿՈՂԲԻՆ

Նախագծեր

17%

Սրբուհի Մանուկյան՝ Երևանի պետական կոնսերվատորիայի ուսման վճարի մասնակի ֆինանսավորում

Նպատակ

Ես` Սրբուհի Մանուկյանս ծնվել եմ 1994թ.-ին Գեղարքունիքի մարզ գ. Սարուխանում: Սովորում եմ Երևանի պետական կոնսերվատորիայի  ակադեմ. վոկալ բաժնի 3-րդ կուրսում:

Ուսման վճարը կազմում է տարեկան 800.000 ՀՀ դրամ:Երևանում բնակվում եմ  վարձով: Չեմ աշխատում: Ուսման վճարը հնարավոր է վճարել մաս-մաս, առաջին վճարումը մինչև սեպտեմբերի 10-ը, որը կազմում է 400.000 ՀՀ դրամ, հաջորդ 400.000 ՀՀ դրամը` մինչև փետրվարի 15-ը:

Հիմնավորում

Իմ մեջ ցանկանում եմ ավելի զարգացնել բարձր արվեստը: Երազանքս է բոլորին լսելի և ճանաչելի դարձնել այն երաժշտությունը, որը շատ քչերին է ծանոթ: Սիրում եմ Կոմիտասյան և ազգային երաժշտությունը: Ցանկանում եմ ստանալ բարձրագույն կրթություն, որպեսզի հետագայում այն փոխանցեմ  ապագա սերնդին:Երգում եմ Նաիրյան վոկալ անսամբլում, որպես առաջին սոպրանո և մենակատար:Մենք անում ենք հնարավոր ամեն բան մեր ազգային ու ժողովրդական երաժշտությունը հասանելի դարձնելու բոլորին:

Բարեգործական հիմունքներով երգում ենք` տուն-ինտերնատներում, մանկատներում և գաղութներում: Նաև անակնկալ ձևով երգում ենք համաքաղաքացիների և պատահական անցորդների համար:

<<Պահպանենք մեր ազգայինը, որպեսզի կարողանանք բաց ճակատով ներկայացնել մեր երկիրը ամբողջ աշխարհին>>:

Ստեղծված իրադրությունում ինձ հարկավոր է օգնություն, որի  համար էլ սույն նամակով դիմում եմ Կողբ հիմնադրամին և վերջինիս հետ համագործակցող բարերարներին` անհրաժեշտ  ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով: 

Կանխավ շնորհակալ եմ աջակցության համար:

                  Սրբուհի Մանուկյան

16%

Տաթևիկ Կարախանյան. Երևանի պետական բժշկական համալսարանի ուսման վարձի մասնակի ֆինանսավորում

Նպատակ

     

      Ես Տաթևիկ Կարախանյանն եմ, 17 տարեկան։

      2006 թ․ ընդունվել եմ <<Արգենտինյան Հանրապետություն>> հ․76 հիմնականդպրոց։

      Այնտեղ ուսանելու տարիներին մասնակցել եմ Մաթեմատիկայի, Քիմիայի, Իսպաներենի ներդպրոցական օլիմպիադաններին և ստացել պատվոգրեր։ Նաև մասնակցել եմ Շախմատի ներդպրոցական մրցույթին և գրավել 3-րդ տեղը։

     Չնայած որ ունեմ բնագիտական ուղղվածություն, զբաղվել եմ նաև նկարչությամբ և մասնակցել նկարչական մրցույթների՝ <<Կանաչ սերունդ Հայաստան>> (2009) և <<Մենք և աշխարհը>>(2009)  խորագրերով, և ճանաչվել հաղթող։

     2013-2014թթ եղել եմ ՀԲԸՄ-ի Երևանի սկաուտական խմբի անդամ և մասնակցել մի շարք բարեգործական միջոցառումների։

     2014 թ․ բարձր առաջադիմությամբ ավարտել եմ հիմնական դպրոցը և ընդունվել եմ <<Այբ>> դպրոց, որտեղ նույնպես ցուցաբերել եմ բարձր առաջադիմություն։

 Ծավալել եմ ակտիվ կամավորական գործունեություն՝

<<Զատիկ>> ցերեկային կենտրոնում օգնել եմ երեխաների դասապատրաստմանը (2016), Haybuis փառատոնին եղել եմ կամավոր-ուղղորդող (2017) , Education and Career Expo (2017)-ին եղել եմ գիտական փորձերի ցուցադրող և ներկայացնող, նաև կամավորական աշխատանքներ եմ կատարել Այբական խաղերին (2015, 2016): 2016թ․կամավոր սկզբունքով մասնակցել եմ Cambridge Primary Science Stage 5 գրքի թարգմանական աշխատանքներին։

2016 թ․ պրակտիկա եմ անցել <<Յուքոմ>> ընկերության Բաժանորդների փաստաթղթերի մշակման և համակարգման թիմում։

Մասնակցություն եմ ունեցել կենսաբանության առարկայական օլիմպիադաներում․

-2016թ․Կենսաբանության քաղաքային օլիմպիադա- 3-րդ կարգի դիպլոմ

-2016թ․Կենսաբանության հանրապետական օլիմպիադա- 3-րդ կարգի դիպլոմ

-2017թ․Կենսաբանության հանրապետական օլիմպիադա- 2-րդ կարգի դիպլոմ

2015-2016 թվականներին եղել եմ <<Բիոտեխնոլոգիաններ>> պրոեկտի անդամ և թիմի հետ միասին նախագծել և պատրաստել եմ հիդրոպոնիկ համակարգով աշխատող Lifebox:

2016-2017 թվականներին մասնակցել եմ <<Գիտությունը փորձերով>> պրոեկտին։ Ունեցել ենք  գիտական փորձերի մեծ ցուցադրություն Լոֆթում (25.03.17):

<<Այբ>> դպրոցում սովորել եմ Արարատյան բակալավրիատի (ԱԲ)  ծրագրով, և պետական ատեստատից զատ ստացել եմ նաև ԱԲ Պատվո դիպլոմ։

Այս տարի ընդունվել եմ Երևանի պետական բժշկական համալսարան։ Ծնողներս ֆինանսապես ի վիճակի չեն վճարել կիսամյակի ամբողջական վարձը։ Նրանց օգնությամբ կարող է վճարվել առաջին կիսամյակի վարձի մի հատվածը`200.000 դրամը։ Մնացած անհրաժեշտ մասը կազմում է 300.000:

Այս նամակով դիմում և Ձեզ եմ խնդրում աջակցել ինձ այդ հարցով։

 

 

 

Հիմնավորում

Բժշկական համալսարանը Հայաստանի լավագույն բուհերից է, այն ունի տարիների մեծ փորձ և ապագայի մեծ հեռանկարներ։ Այն ինձ կօգնի խորացնել գիտելիքներս և փորձարարական հմտություններս կենսաբժշկության ոլորտում։ Սա գիտության այն ոլորտն է, որի զարգացումը Հայաստանի նման փոքր երկրի համար կենսական նշանակություն ունի։ Նման գիտական ճյուղերը Հայաստանը սպառող երկրից կվերածեն ստեղծող և նախաձեռնող երկրի, կօգնեն լինել առաջադեմ և կբարձրացնեն մարդկանց ընդհանուր կենսամակարդակը։ Ինձ համար շատ հոգեհարազատ է մասնագիտության այս ճյուղը, վստահաբար իմ ողջ ներուժն ու գիտելիքը առավելագույնս արդյունավետ կարող եմ օգտագործել հենց այս ոլորտում։ Շատ կխնդրեի, որպեսզի ինձ աջակցեիք և ևս մեկ քայլով ավելի մոտեցնեիք իմ նպատակին։

Կանխավ շնորհակալություն

Հարգանքով՝ Տաթևիկ Կարախանյան

0%

Ջուլիետա Ստեփանյան. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսման վարձի մասնակի ֆինանասավորում

Նպատակ

Ես՝ Ջուլիետա Ստեփանյանս,բնակվում եմ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում:2013 թվականին ընդունվել եմ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ:Ունեմ բարձր առաջադիմություն ,բայց սովորում եմ վճարովի համակարգում: Մայրս չի աշխատում,իսկ հայրս արտագնա աշխատանքի է Ռուսաստանի Դաշնությունում:     Ուսման վարձը հնարավոր է վճարել մաս-մաս ,ընդ որում,առաջին վճարումը պետք է կատարել մինչև սեպտեմբերի 15-ը,որը կազմում է 400,000 ՀՀ դրամ,իսկ հաջորդ 400,000 ՀՀ դրամը՝ մինչև փետրվարի 15-ը: 

Հիմնավորում

Մանկուց երազել եմ ատամնաբույժ դառնալ: Դպրոցական տարիներին գերազանց եմ սովորել հատկապես այն առարկաները ,որոնք պետք է հասցնեին նպատակիս իրականացմանը:                        

Այժմ էլ բարձր առաջադիմությամբ սովորում եմ ԵՊԲՀ-ում:Ուսմանը զուգահեռ իմ նախաձեռնությամբ ուսումնական պրակտիկա եմ անցել Էջմիածնի ատամնաբուժական մի շարք կլինիկաներում:                  

Անցած ուստարվա ուսման վարձը վճարել ենք ուսանողական վարկով: Այժմ ինձ հարկավոր է օգնություն ,որի համար էլ սույն նամակով դիմում եմ <<Կողբ>> հիմնադրամին՝ հնարավորության դեպքում անհրաժեշտ ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով :                                                      

Նախապես շնորհակալություն եմ հայտնում :

0%

Սիլվի Խաչատրյան. Regent միջազգային դպրոցի ուսման վարձի մասնակի ֆինանսավորում

Նպատակ

    Ես Սիլվի Խաչատրյանն եմ, 16 տարեկան, Երևանից:
2016թ.-ին ավարտել եմ Լ. Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցը, ապա ուսումս
շարունակել եմ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանում: Հանդիսանում եմ
աշակերտական խորհրդի կազմկոմիտեի անդամ: Ուսանում եմ Թումո ստեղծարար
տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ ուսումնասիրում եմ ռոբոտաշինություն, գրաֆիկ
դիզայն, տպագրություն, կալիգրաֆիա և նկարչություն: 2017թ.-ից 8 տարի շարունակ պարել եմ
Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի «Ստիլ» պարային խմբում
(լատինամերիկյան, Հիփ-հոփ և ժողովրդական պարեր): Արդեն մեկ տարի է հաճախում եմ
ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբ:
Շուրջ 3 տարի է կամավոր աշխատում եմ այնպիսի կազմակերպություններում՝
ինչպիսիք են Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը,
Հայկական Կարմիր Խաչի Ընկերության Երիտասարդական Կարմիր Խաչը, «Պարգևենք ժպիտ»
երիտասարդական ՀԿ-ը, Հայաստանի կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցությունը,
Հայ կամավորների բանկը: Ներկայումս աշխատում եմ ՀՕՖ-ի երեխաների աջակցության
կենտրոն հիմնադրամում` անապահով ընտանիքների 3-6 տարեկան երեխաների հետ:

Հիմնավորում

Իմ ամենամեծ երազանքն է ուսանել Թաիլանդի Ռեգենտների միջազգային դպրոցում,
քանի որ հավատում եմ, որ այնտեղ ստացած կրթությունն իմ առջև կբացի նոր և հուսալի
դռներ: Հաջողությամբ հանձնելով հարցազրույցն ու քննությունները վերջապես ստացա
ընդունվելս փաստող նամակ: Երազանքս գրեթե կատարված էր, բայց մի խնդիր առաջացավ,
որը կարող է զրոյացնել մինչ այժմ գործադրած բոլոր ջանքերս:
Ռեգենտների միջազգային դպրոցում ուսման և գիշերօթիկի վարձավճարը կազմում է
$27000: Իմ կողմից hանձնած քննությունների արդյունքներից ելնելով ստացա կրթաթոշակ, որն
ընդգրկում է վարձավճարի 70%-ը ($18900), մինչդեռ մնացած 30%-ը ($8100, որը չի ներառում
ավիատոմսի և վիզայի գումարը) պետք է վճարվի մեր կողմից: Ցավոք ընտանիքս գտնվում է
ֆինանսական ծանր վիճակում: Հայրս գործազուրկ է, մայրս մեծ վիրահատությունից հետո նոր
է դուրս եկել աշխատանքի և նրանք ի վիճակի չեն վճարել պահանջվող գումարը:
Այնուամենայնիվ, ես չեմ ցանկանում հուսահատվել, քանի որ հավատում եմ, որ կան բարի
մարդիկ, ովքեր կարող են աջակցել ինձ՝ հասնելու իմ նպատակին: Լիովին համոզված եմ, որ
մի օր կկարողանամ ոգեշնչել և օգնել այլ անապահով ընտանիքների երեխաների, քանի որ
հավատում եմ, որ յուրաքանչյուր երեխա պետք է հնարավորություն ունենա իրականացած
տեսնելու իր երազանքը:
Դիմեցի դպրոցին և նրանք hնարավորություն տվեցին գումարը վճարել 3 մասով:
Առաջին մասը վճարել ենք 2017թ. հուլիսին (անձնական միջոցներով), երկրորդ և երրորդ
մասերը պետք է վճարվեն hամապատասխանաբար ս.թ. դեկտեմբերին և 2018թ. ապրիլին:
Ցանկացած նվիրատվություն կարող է օգնել ինձ հասնելու նպատակիս: Ես շատ
շնորհակալ կլինեմ Ձեր օգնության համար:
Հարգանքներով,
Սիլվի Խաչատրյան

0%

Լևոն Պետրոսյան. Երևանի պետական համալսարանի ուսման վարձի մասնակի ֆինանսավորում

Նպատակ

 Ես Լևոն Պետրոսյանն եմ, բնակվում եմ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում: 2013թ. ավարտել եմ Նոյեմբերյանի ավագ դպրոցը: Նույն թվականին ընդունվել եմ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ: 2014-2016թթ ծառայել եմ ԼՂՀ ՊԲ 3-րդ ՊՇ-ում: Ծառայության ընթացքում իրականացրել եմ մարտական հերթապահություն, հասել եմ սերժանտի կոչման, պարգևատրվել եմ <<Հայոց բանակի գերազանցիկ>> և <<Քաջարի մարտիկ>> մեդալներով: Այժմ բարձր առաջադիմությամբ սովորում եմ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում. փոխադրվել եմ 3-րդ կուրս:

 Ուսման վարձը համալսարանում մուծվում է մաս-մաս, ընդ որում առաջին վճարումը պետք է կատարել մինչև սեպտեմբերի 15-ը, իսկ երկրորդը՝ մինչև փետրվարի 15-ը: Ընդհանուր գումարը 800.000 ՀՀ դրամ է, սակայն մարտական հերթապահություն իրականացնելու հիմունքով զեղչվում է 30%՝ կազմելով 560.000 ՀՀ դրամ, այսինքն՝ ամեն վճարման համար՝ 280.000 ՀՀ դրամ: 

Հիմնավորում

 Իրավաբան դառնալը եղել է մանկության երազանքս: Որպես նպատակ ձևավորվելուն նպաստել են սերը դեպի այդ ոլորտը և պապիկիս ու տատիկիս գործը շարունակելու ձգտումը: Նպատակս դատավոր դառնալն է, որին հասնելու համար հույսս սեփական ուժերիս վրա է: Սակայն այդ ճանապարհին անհրաժեշտ է ֆինանսական օժանդակություն, ինչի համար էլ այս նամակով դիմում եմ <<Կողբ>> հիմնադրամին և աջակցող բարերարներին՝ աջակցություն ստանալու խնդրանքով:

Նախապես շնորհակալություն եմ հայտնում աջակցության համար:

Լևոն Պետրոսյան 

0%

Աննա Երանոսյան. Երևանի պետական համալսարանի ուսման վարձի մասնակի ֆինանսավորում

Նպատակ

Ես Աննա Երանոսյանն եմ, 19  տարեկան, ծնվել եմ ՈՒկրաինայի Կիրովոգրադ քաղաքում:2004-2012թթ. Սովորել եմ  Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի   Տիգրան Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցում, որը ավարտել եմ գերազանցության վկայականով:2012-2015թթ. սովորել եմ Տ,Աբրահամյանի անվան ավագ դպրոցում: 2012-2013թթ. Սովորել եմ Հայկական Ընդհանուր Բարեգործական Միության հովանավորությամբ գործող Հայկական Վիրտուալ Համալսարանում, ուսումնասիրել եմ պատմություն ն և մշակույթ:Ուսման ընթացքում ամեն կուրսը ավարտելուց հետո ստացել եմ  վկայականներ իսկ ուսումը ավարտելուց հետո դիպլոմ:ՈՒսման ընթացքում բազմաթիվ անգամ մասնակցել եմ  ՀՎՀ-ի  կազմակերպած միջոցառումներին: Դպրոցը ավարտելուց հետո հանձնելով միասնական քննությունները և հավաքելով բարձր բարել` ընդհանուր 57,50 բալ, ընդունվել եմ Երևանի Պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և ներկայումս գերազանց առաջադիմությամբ սովորում եմ  երկրորդ կուրսում: Ֆակուլտետում մազնակցում եմ ֆակուլտետի կազմակերպած միջոցառոըմներին և հանդիպումներիկն: 2016թ. Մանկանցել եմ ֆակուլտետում կազմակերպված <<Իրավունքի արդի հիմնախնդիրները>> խորագրով  գիտաժողովին , ներկայացրել եմ <<Հանրաքվեն, որպես անմիջական ժողովրդաիշխանության միջոց>> գիտական աշխատանքը, և աշխատանքի պաշտպանությունից հետո ստացել եմ համապատսխան վկայագիր:

Հիմնավորում

Դեռ մանուկ հասակից երազում էի իրավաբան, մասնավորապես դատավոր դառնալ, և երբ արդեն բավական մեծ էի իմ մեջ այդ ցանկությունը ավելի ամրապնդվեց  և դարձավ նպատակ:Դպրցում սովորելու վերջին տարիներից արդեն ձեռնամուխ էի լինում իմ երազանքի իրականացման և ամեն ինչ անում էի, որպեսզի կարողաման ընդունվել իրավագիտության ֆակուլտետ: Ապրելով Հայաստանի Հարպատետությունում և ամեն օր ականատես լինելով մարդու հիմնական ու անօտարելի իրավունքների ոտնահարմանը, տեսնելով արդարադատության համակարգի ոչ այնքան բարվոք վիճակը, իմ հիմնական նպատակն է դառնալ այնպիսի մասնագետ , ով կկարողանա ինչ-որ չափով փոխել մեր արդարադատության համակարգը, կկարողանա իր ուժերի ներածին չափով օգնել մարդկանց , որպեսզի նրանք կարողանա պաշտպանել իրենց իրավունքները: Ինձ համար բարձրագույն արժեքը` մարդն է, և իմ բոլոր գործողությունները թե հիմա, թե իրավաբան դառնալուց հետո ուղղված են լինելու մարդկանց վիճակի բարելավմանը, նրանց իրավագիտակցության բարձրացմանը, որպեսզի յուրաքանչյուր մարդ որոշ չափով կարողանա ինքը պաշտպանել իր իրավունքները ոտնահարումից: Ծնողները մուծել են ուսման առաջին կիսամյակի վարձը, բայց խնդիրներ կան երկրորդ կիսամյակի վարձը մուծելու հարցում: Մինչև մարտի 25-ը պետք է վճարել վարձի մի մասը 200,000 դրամ:

Նախապես  շնորհակալ եմ:

Հարգանքներով`Աննա Երանոսյան

 

 

0%

Ռոբերտ Հովհաննիսյան. Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսման վարձի մասնակի ֆինանսավորում

Նպատակ

Ես Ռոբերտ Հովհաննիսյանն եմ, 16 տարեկան։ Այս տարի ընդունվել եմ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Համակարգչային գիտությունների ֆակուլտետ:

Համալսարանի կողմից ստացել եմ որոշակիի չափով ուսման վճարի օգնություն: Մնացած գումարի մի մասը վճարվել է ծնողներիս օգնությամբ։Սակայն դեռ անհրաժեշտ է վճարել ևս 350.000 ՀՀդրամ։

2012 թվականին մասնակցել եմ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից կազմակերպված դասընթացների` ռոբոտիքսի, 3D մոդելավորման, լուսանկարչության, խաղերի ստեղծման թեմաներով։2015 թվականի սեպտեմբերին մասնակցել եմ «Կարմիր Խաչի» կամավորական աշխատանքներին` աջակցելով սիրիահայությանը, ինչպես նաև կատարել եմ մի շարք թարգմանություններ։ 2015 թվականի օգոստոսին եղել եմ ջոկատավար «Գուգարք» մանկական ճամբարում։Կամավորական աշխատանք եմ կատարել նաև «Նարեկ» ծերանոցում։

Հիմնավորում

Ներկայումս իմ ամենամեծ նպատակն է դառնալ ծրագրավորող։ Համոզված եմ, որ ՀԱՀ-ն, լինելով ՀՀ առաջատար համալսարաններից մեկը, ինձ հնարավորություն կընձեռի խորացնել իմ գիտելիքները և ձեռք բերել նոր հմտություններ առաջատար մասնագետ դառնալու համար: Հույս ունեմ իմ գործունեությամբ կկարողանամ աջակցել Հայաստանի զարգացմանը և այդպիսով կհայտնեմ իմ երախտագիտությունը։

Սույն նամակով դիմում եմ Կողբ հիմնադրամին և վերջինիս հետ համագործակցող բարերարներին ՝անհրաժեշտ օգնություն և ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով:

Նախապես շնորհակալ եմ:

Հարգանքներով՝     

Ռոբերտ Հովհաննիսյան

25%

Հռիփսիմե Մուրադյան. Երեւանի Մ. Հերացու անվ. Պետական Բժշկական համալսարանի ուսման վճարի մասնակի ֆինանսավորում

Նպատակ

Ես Հռիփսիմե Մուրադյանն եմ՝ Գյումրիից: 2014թ. ավարտել եմ «Ֆոտոն» վարժարանը: Նույն թվականին ընդունվել եմ Երեւանի Պետական Բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ: Այժմ սովորում եմ  3-րդ կուրսում: Սովորելու ընթացքում բոլոր քննությունները եւ ստուգարքները հանձնել եմ շատ լավ՝ ունեմ բարձր առաջադիմություն: Սովորելու ընթացքում  դիմել եմ մի քանի բարեգործական հիմնադրամների, եւ ստացել նրանցից ֆինանսական աջակցություն՝ վարձի վճարման հարցում: Այս տարի այդ հիմնադրամները ցավոք չկարողացան ինձ օգնել 2-րդ կիսամյակի վարձի վճարման հարցում: Եւ ես հիմա ունեմ ֆինանսական աջակցության կարիք: Այդ նպատակով դիմում եմ «Կողբ» հիմնադրամին՝ օգնություն ստանալու հույսով՝ այն մարդկանցից, ովքեր անտարբեր չեն ֆինանսական օգնության կարիք ունեցող ուսանողների նկատմամբ:                  2-րդ կիսամյակի վարձը կազմում է 400.000դր., որի կեսը վճարելու եմ մինչեւ փետրվարի 15-ը: Սակայն այս պահին իմ ընտանիքը ունի լուրջ ֆինանսական խնդիրներ, եւ չի կարող ինձ օգնել:         

Հիմնավորում

Փոքրուց երազել եմ բժիշկ դառնալ: Իմ ընտրած մասնագիտության միջոցով  ուզում եմ իմ ներդրումը ունենալ մարդկանց առողջությունը վերականգնելու եւ պահպանելու գործում: Ես իմ առաջ նպատակներ եմ դրել, եւ առաջինը՝ լավ եւ իր աշխատանքին նվիրված բժիշկ դառնալն է: Եւ հուսով եմ, որ  բարերարների շնորհիվ կկարողանամ հասնել իմ նպատակին:Ես նպատակ եմ դրել  դառնալ այնպիսի բժիշկ, ում կարիքը իրոք ունի մեր բնակչությունը: Ցանկանում եմ իմ ներդրումը ունենալ Հայաստանում բժշկության զարգացման հարցում: Բայց այժմ ֆինանսական խնդիրների պատճառով կանգնած եմ խնդրի առաջ: Ցանկացած չափի ֆինանսական օգնության համար շատ շնորհակալ կլինեմ:                                                                                                           Նախապես շնորհակալություն 

31%

Էլեն Իսպիրյան. Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ուսման վարձի մասնակի ֆինանսավորում

Նպատակ

       Ես Էլեն Իսպիրյանն եմ, 17 տարեկան։ Այս տարի ընդունվել եմ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) անգլերեն և հաղորդակցություն ֆակուլտետը:

Համալսարանի կողմից ստացել եմ 937,500 ՀՀ դրամի չափով ուսման վճարի օգնություն: Մնացած 312.000 ՀՀ դրամ-ի մի մասը վճարվել է ծնողներիս օգնությամբ։ Սակայն անհրաժեշտ է վճարել ևս 160.000 ՀՀ դրամ։

2015թ  մարտ-օգոստոս ամիսներին մասնակցել եմ Education USA-ի կողմից ստեղծված Մրցունակ ուսանողների ակումբին ( CCC- Competitive collage club):  Սկսած 2014 թվականից զբաղվում եմ կամավորական աշխատանքով, ունեմ հավաստագրեր և մրցանակ «Բրիտանական խորհուրդի» կողմից։ Համագործակցելով «Red Cross» կազմակերպության կողմից ստեղծված «Let's create smile» ակումբի հետ ՝ աջակցել եմ անապահով ընտանիքների երեխաներին կրթություն տալու հարցում․ վերջիններիս հետ անցկացրել եմ մի քանի հանդիպումներ։ Արդեն 2 տարի է, ինչ «Let’s create smile» ՀԿ-ի մշտական կամավորն եմ և աջակցում եմ բոլոր տեսակի միջոցառումների իրականացմանը տարբեր ոլորտներում ՝ հագուստի հավաքագրում, այց հատուկ երեխաների դպրոց, այց շների կացարան և այլն։ 

Հիմնավորում

 Ներկայումս իմ ամենամեծ նպատակն է դառնալ PR մասնագետ։ Համոզված եմ, որ ՀԱՀ-ն, լինելով ՀՀ առաջատար համալսարաններից մեկը, ինձ հնարավորություն կընձեռի խորացնել իմ գիտելիքները և ձեռք բերել նոր հմտություններ առաջատար մասնագետ դառնալու համար: Հույս ունեմ իմ գործունեությամբ կկարողանամ աջակցել Հայաստանի զարգացմանը և այդպիսով կհայտնեմ իմ երախտագիտությունը։

Սույն նամակով դիմում եմ Կողբ հիմնադրամին և վերջինիս հետ համագործակցող բարերարներին՝ անհրաժեշտ օգնություն և ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով:

Նախապես շնորհակալեմ:

Հարգանքներով՝

Էլեն Իսպիրյան

 

8%

Տաթևիկ Սարիբեկյան`Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսման վճարի մասնակի ֆինանսավորում

Նպատակ

 Ես Տաթևիկ Մուշեղի Սարիբեկյանն եմ՝ 20 տարեկան: Ծնվել և ապրել եմ Հայաստանում: 2003թ-ին ընդունվել եմ Երևանի թիվ 93 հիմնական դպրոց, բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո, 2014թ-ին ընդունվել եմ ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետ: Ընտանիքս 2000թ-ից հաշվառված է ընտանիքների անապահովության համակարգում: Հայրս՝ Մուշեղ Սարիբեկյանը, 3-րդ կարգի հաշմանադամ է, մայրս չի աշխատում: Քույրս նույնպես 3-րդ կարգի հաշմանդամ է, սովորում է ԵՊՀԲՔ-ի 1 կուրսում: Փոքր քույրս մյուս տարի պատրաստվում է ընդունվել ԵՊՏՀ :Այս տարի սոց. անապահովության և հաշվի առնելով բարձր առաջադիմությունս, պետության կողմից ստացա ուսմանս վարձի 50% զեղչ (400.000դր), ինչը հիմք հանդիսացավ, որպեսզի կարողանամ շարունակել ուսումս կիսամյակի ընթացքում: Վարձիս մնացած 400,000 դրամը պետք է վճարեմ մինչև փետրվարի 1-ը ընկած ժամանակահատվածը, ինչը ընտանիքս ի վիճակի չէ վճարելու:

Հիմնավորում

  Մանկուց երազել եմ բժիշկ դառնալու մասին, սպիտակ խալաթ հագնելու մասին: Հիմա երազանքս, որը դարձել է նպատակ մարդկանց օգնելն է, այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք միգուցե և Ձեր օգնությամբ պետք է ձեռք բերեմ, իմ ժողովրդի առողջության ու բարօրության համար օգտագործելն է: Համալսարանում ունեմ բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն: Մասնակցել եմ բազմաթիվ գիտական կոնֆերանսների և ունեմ հավաստագրեր, որոնք անհրաժեշտության դեպքում կարող եմ տրամադրել: Ընդգրկված եմ մեր համալսարանի վոլեյբոլի աղջիկների հավաքականում և մասնակցել եմ միջհամալսարանական խաղերին: Խնդրում եմ աջակցեք հնարավորության սահմաններում

Կանխավ շնորհակալություն:          

Հարգանքով՝ Տաթևիկ Սարիբեկյան

0%

Անժելա Չախոյան. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսման վճարի մասնակի ֆինանսավորում

Նպատակ

Ես՝ Անժելա Չախոյանս, ծնվել եմ 1999 թ.-ի օգոստոսի 28-ին Գյումրիում: Ավարտել եմ Գյումրու թիվ 26 ավագ դպրոցը: Մանկուց հետաքրքրված եմ եղել բնական գիտություններով: Խորությամբ ուսումնասիրել եմ կենսաբանությունը և քիմիան: Մարդկանց օգնելու մեծ ցանկությունս ստիպեց ունեցացս գիտելիքները զարգացնել բժշկության բնագավառում: Ընդունվել եմ Երևանի պետական բժշկական համալսարան, սակայն ընտանիքիս սուղ ֆինանսական վիճակը սպառնում է ընդհատել ուսումս:

Հիմնավորում

Ցավալի կլինի, եթե ֆինանսի բացակայությունը խոչընդոտ հանդիսանա մարդկությանը պիտանի լինելու մեծ ցանկությանս: Այդ պատճառով զգում եմ Ձեր օգնության կարիքը: Ձեր ամենափոքր ներդրումն անգամ մեծ դեր կխաղա նպատակիս հասնելու գործում:

0%

Տաթևիկ Գևորգյան. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսման վարձի ֆինանսավորում

Նպատակ

Բարև Ձեզ: Ես Տաթևիկ Գևորգյանն եմ: Ծնվել եմ 1999 թ. մայիսի 9-ին: Ապրում եմ ՀՀ Արագածոտն մարզի Ուշի գյուղում: 2016 թ. ավարտել եմ Ուշիի Ն. Աղբալյանի անվան միջնակարգ դպրոցը: Այժմ սովորում եմ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ֆինանսական ֆակուլտետում: Ուսմանս վարձը կազմում է 600000 ՀՀ դրամ: Ծնողներս աշխատում են դպրոցում՝ ուսուցիչներ են և նրանց աշխատավարձը բավարար չէ իմ և քույրիկիս կրթական և ճանապարհային ծախսերը հոգալու համար: Նշեմ նաև, որ քույրիկս ևս ուսանող է: Սովորում է Երևանի Պետական Համալսարանում: Ունեմ Ձեր օգնության կարիքը և խնդրում եմ ընդառաջել ինձ: Որպես փոխհատուցում խոստանում եմ դառնալ արժանի մասնագետ և հմուտ աշխատավոր մեր երկրի համար:

Հիմնավորում

Հասկանալ փողի արժեքը և էությունը շատ կարևոր է մեր և մեր երկրի համար: Նպատակիս հասնելու համար անհրաժեշտ է որակյալ կրթություն ստանալ, որն էլ դրամական մեծ միջոցների հետ է կապված, ինչի համար այժմ դիմում եմ Ձեզ: 

Կանխավ շնորհակալ եմ աջակցության համար:

Հարգանքներով՝

Տաթևիկ Գևորգյան

56%

Koghb-TUMO

Նպատակ

Հարգելի Բարեկամներ,

Սույն թվականի հուլիսի 26-ին «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջև կնքված Փոխըմբռնման հուշագրի համաձայն սահմանամերձ Կողբ գյուղում Թումո կենտրոն բացելու նախագիծը մեկնարկելու է սեպտեմբերին։

Իր ստանձնած պարտավորություններն ամողջությամբ կատարելու համար, Կողբ հիմնադրամին դեռեւս անհրաժեշտ է հավաքել 165,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Ձեր յուրաքանչյուր նվիրատվությունը կօգնի, որպեսզի 2018թ.-ին նորակառույց Թումո կենտրոնն իր դռները բացի սահմանամերձ Կողբ, Բերդավան, Նոյեմբերյան և այլ համայնքների առնվազն 600 պատանիների համար:

      

Հիմնավորում

Kogb-TUMO

26%

Խաչիկ Նալբանդյան. Ֆուտբոլի պատանեկան առաջնության մասնակցության ֆինանսավորում

Նպատակ

Ես Նալբանդյան Խաչիկն եմ` Կողբ գյուղի «Զիկատար» ֆուտբոլային թիմի անդամ:  «Զիկատար» ֆուտբոլային թիմը գրանցած հաջողությունների շնորհիվ ստացել է ֆուտբոլի պատանեկան առաջնությանը մասնակցելու իրավունք:

Հիմնավորում

Ձեր կողմից ստացված ֆինանսավորումը թույլ կտա ինձ ևս հանդես գալու առաջնությանը:

29%

Արմեն Մամյան. Ֆուտբոլի պատանեկան առաջնության մասնակցության ֆինանսավորում

Նպատակ

Ես Մամյան Արմենն եմ` Կողբ գյուղի «Զիկատար» ֆուտբոլային թիմի անդամ:  «Զիկատար» ֆուտբոլային թիմը գրանցած հաջողությունների շնորհիվ ստացել է ֆուտբոլի պատանեկան առաջնությանը մասնակցելու իրավունք:

Հիմնավորում

Ձեր կողմից ստացված ֆինանսավորումը թույլ կտա ինձ ևս հանդես գալու առաջնությանը:

29%

Մհեր Սիմոնյան. Ֆուտբոլի պատանեկան առաջնության մասնակցության ֆինանսավորում

Նպատակ

Ես Սիմոնյան Մհերն եմ` Կողբ գյուղի «Զիկատար» ֆուտբոլային թիմի անդամ:  «Զիկատար» ֆուտբոլային թիմը գրանցած հաջողությունների շնորհիվ ստացել է ֆուտբոլի պատանեկան առաջնությանը մասնակցելու իրավունք:

Հիմնավորում

Ձեր կողմից ստացված ֆինանսավորումը թույլ կտա ինձ ևս հանդես գալու առաջնությանը:

8%

Սամվել Ղալեչյան. Ֆուտբոլի պատանեկան առաջնության մասնակցության ֆինանսավորում

Նպատակ

Ես Ղալեչյան Սամվելն եմ` Կողբ գյուղի «Զիկատար» ֆուտբոլային թիմի անդամ:  «Զիկատար» ֆուտբոլային թիմը գրանցած հաջողությունների շնորհիվ ստացել է ֆուտբոլի պատանեկան առաջնությանը մասնակցելու իրավունք:

Հիմնավորում

Ձեր կողմից ստացված ֆինանսավորումը թույլ կտա ինձ ևս հանդես գալու առաջնությանը:

24%

Էրիկ Մալխասյան. Ֆուտբոլի պատանեկան առաջնության մասնակցության ֆինանսավորում

Նպատակ

Ես Մալխասյան Էրիկն եմ` Կողբ գյուղի «Զիկատար» ֆուտբոլային թիմի անդամ:  «Զիկատար» ֆուտբոլային թիմը գրանցած հաջողությունների շնորհիվ ստացել է ֆուտբոլի պատանեկան առաջնությանը մասնակցելու իրավունք:

Հիմնավորում

Ձեր կողմից ստացված ֆինանսավորումը թույլ կտա ինձ ևս հանդես գալու առաջնությանը:

24%

Լևոն Թորոսյան. Ֆուտբոլի պատանեկան առաջնության մասնակցության ֆինանսավորում

Նպատակ

Ես Թորսյան Լևոնն եմ` Կողբ գյուղի «Զիկատար» ֆուտբոլային թիմի անդամ:  «Զիկատար» ֆուտբոլային թիմը գրանցած հաջողությունների շնորհիվ ստացել է ֆուտբոլի պատանեկան առաջնությանը մասնակցելու իրավունք:

Հիմնավորում

Ձեր կողմից ստացված ֆինանսավորումը թույլ կտա ինձ ևս հանդես գալու առաջնությանը:

24%

Գագիկ Տոնոյան. Ֆուտբոլի պատանեկան առաջնության մասնակցության ֆինանսավորում

Նպատակ

Ես Տոնոյան Գագիկն եմ` Կողբ գյուղի «Զիկատար» ֆուտբոլային թիմի անդամ:  «Զիկատար» ֆուտբոլային թիմը գրանցած հաջողությունների շնորհիվ ստացել է ֆուտբոլի պատանեկան առաջնությանը մասնակցելու իրավունք:

Հիմնավորում

Ձեր կողմից ստացված ֆինանսավորումը թույլ կտա ինձ ևս հանդես գալու առաջնությանը:

Profiling Summary Report (Time: 0.36847s, Memory: 11,103KB)
Procedure Count Total (s) Avg. (s) Min. (s) Max. (s)
system.db.CDbCommand.query(SELECT `attachment`.`id` AS `t1_c0`, `attachment`.`type` AS `t1_c1`, `attachment`.`date` AS `t1_c2`, `attachment`.`title` AS `t1_c3`, `attachment`.`title_en` AS `t1_c4`, `attachment`.`title_ru` AS `t1_c5`, `attachment`.`text` AS `t1_c6`, `attachment`.`text_en` AS `t1_c7`, `attachment`.`text_ru` AS `t1_c8`, `attachment`.`image` AS `t1_c9`, `attachment`.`show_on_home` AS `t1_c10`, `attachment`.`show_on_slider` AS `t1_c11`, `attachment`.`budget` AS `t1_c12` FROM `events_info` `attachment` WHERE (`attachment`.`id`=:ypl0). Bound with :ypl0=NULL) 20 0.00858 0.00043 0.00020 0.00250
system.db.CDbCommand.query(SELECT `t`.`project_id` AS `c`, SUM(sum) AS `s` FROM `contribute` `t` WHERE (status IN ("paid", "completed")) AND (`t`.`project_id`=340) GROUP BY `t`.`project_id`) 1 0.00698 0.00698 0.00698 0.00698
system.db.CDbCommand.query(SHOW FULL COLUMNS FROM `apply_join`) 1 0.00120 0.00120 0.00120 0.00120
system.db.CDbCommand.query(SHOW FULL COLUMNS FROM `users`) 1 0.00094 0.00094 0.00094 0.00094
system.db.CDbCommand.query(SELECT `t`.`id` AS `t0_c0`, `t`.`user_id` AS `t0_c1`, `t`.`status` AS `t0_c2`, `t`.`project_name` AS `t0_c3`, `t`.`project_name_en` AS `t0_c4`, `t`.`project_name_ru` AS `t0_c5`, `t`.`till` AS `t0_c6`, `t`.`purpose` AS `t0_c7`, `t`.`purpose_en` AS `t0_c8`, `t`.`purpose_ru` AS `t0_c9`, `t`.`justification` AS `t0_c10`, `t`.`justification_en` AS `t0_c11`, `t`.`justification_ru` AS `t0_c12`, `t`.`amount` AS `t0_c13`, `t`.`currency_id` AS `t0_c14`, `t`.`created_date` AS `t0_c15`, `t`.`attachment_id` AS `t0_c16`, `t`.`from_fund` AS `t0_c17`, `author`.`id` AS `t1_c0`, `author`.`create_date` AS `t1_c1`, `author`.`user_type` AS `t1_c2`, `author`.`partner_type` AS `t1_c3`, `author`.`email` AS `t1_c4`, `author`.`password` AS `t1_c5`, `author`.`token` AS `t1_c6`, `author`.`anonymous__` AS `t1_c7`, `author`.`name` AS `t1_c8`, `author`.`name_en` AS `t1_c9`, `author`.`name_ru` AS `t1_c10`, `author`.`surname` AS `t1_c11`, `author`.`surname_en` AS `t1_c12`, `author`.`surname_ru` AS `t1_c13`, `author`.`username` AS `t1_c14`, `author`.`gender` AS `t1_c15`, `author`.`image` AS `t1_c16`, `author`.`phone` AS `t1_c17`, `author`.`country_id` AS `t1_c18`, `author`.`city_id` AS `t1_c19`, `author`.`dob` AS `t1_c20`, `author`.`occupation` AS `t1_c21`, `author`.`occupation_en` AS `t1_c22`, `author`.`occupation_ru` AS `t1_c23`, `author`.`biography` AS `t1_c24`, `author`.`biography_en` AS `t1_c25`, `author`.`biography_ru` AS `t1_c26`, `author`.`offer` AS `t1_c27`, `author`.`offer_en` AS `t1_c28`, `author`.`offer_ru` AS `t1_c29`, `author`.`job_title` AS `t1_c30`, `author`.`job_title_en` AS `t1_c31`, `author`.`job_title_ru` AS `t1_c32`, `author`.`show_on_home` AS `t1_c33`, `author`.`web_site` AS `t1_c34`, `author`.`language` AS `t1_c35`, `author`.`autocreated` AS `t1_c36`, `author`.`notes` AS `t1_c37`, `author`.`city_name` AS `t1_c38`, `currency`.`id` AS `t2_c0`, `currency`.`name` AS `t2_c1`, `currency`.`iso` AS `t2_c2`, `currency`.`rate` AS `t2_c3` FROM `apply_join` `t` LEFT OUTER JOIN `users` `author` ON (`t`.`user_id`=`author`.`id`) LEFT OUTER JOIN `currency_types` `currency` ON (`t`.`currency_id`=`currency`.`id`) WHERE (status = 'approved') ORDER BY created_date DESC LIMIT 20) 1 0.00087 0.00087 0.00087 0.00087
system.db.CDbCommand.query(SHOW FULL COLUMNS FROM `contribute`) 1 0.00083 0.00083 0.00083 0.00083
system.db.CDbCommand.query(SELECT `t`.`project_id` AS `c`, SUM(sum) AS `s` FROM `contribute` `t` WHERE (status IN ("paid", "completed")) AND (`t`.`project_id`=206) GROUP BY `t`.`project_id`) 1 0.00068 0.00068 0.00068 0.00068
system.db.CDbCommand.query(SHOW FULL COLUMNS FROM `events_info`) 1 0.00067 0.00067 0.00067 0.00067
system.db.CDbCommand.query(SHOW FULL COLUMNS FROM `currency_types`) 1 0.00056 0.00056 0.00056 0.00056
system.db.CDbCommand.query(SHOW CREATE TABLE `apply_join`) 1 0.00036 0.00036 0.00036 0.00036
system.db.CDbCommand.query(SELECT `t`.`project_id` AS `c`, SUM(sum) AS `s` FROM `contribute` `t` WHERE (status IN ("paid", "completed")) AND (`t`.`project_id`=183) GROUP BY `t`.`project_id`) 1 0.00034 0.00034 0.00034 0.00034
system.db.CDbCommand.query(SELECT `t`.`project_id` AS `c`, SUM(sum) AS `s` FROM `contribute` `t` WHERE (status IN ("paid", "completed")) AND (`t`.`project_id`=338) GROUP BY `t`.`project_id`) 1 0.00033 0.00033 0.00033 0.00033
system.db.CDbCommand.query(SELECT * FROM `summary`) 1 0.00032 0.00032 0.00032 0.00032
system.db.CDbCommand.query(SHOW CREATE TABLE `users`) 1 0.00030 0.00030 0.00030 0.00030
system.db.CDbCommand.query(SHOW CREATE TABLE `contribute`) 1 0.00029 0.00029 0.00029 0.00029
system.db.CDbCommand.query(SELECT * FROM `apply_join` `t` WHERE `t`.`id`=183 LIMIT 1) 1 0.00029 0.00029 0.00029 0.00029
system.db.CDbCommand.query(SELECT `t`.`project_id` AS `c`, SUM(sum) AS `s` FROM `contribute` `t` WHERE (status IN ("paid", "completed")) AND (`t`.`project_id`=345) GROUP BY `t`.`project_id`) 1 0.00029 0.00029 0.00029 0.00029
system.db.CDbCommand.query(SELECT `t`.`project_id` AS `c`, SUM(sum) AS `s` FROM `contribute` `t` WHERE (status IN ("paid", "completed")) AND (`t`.`project_id`=246) GROUP BY `t`.`project_id`) 1 0.00028 0.00028 0.00028 0.00028
system.db.CDbCommand.query(SELECT `t`.`project_id` AS `c`, SUM(sum) AS `s` FROM `contribute` `t` WHERE (status IN ("paid", "completed")) AND (`t`.`project_id`=303) GROUP BY `t`.`project_id`) 1 0.00027 0.00027 0.00027 0.00027
system.db.CDbCommand.query(SHOW CREATE TABLE `events_info`) 1 0.00027 0.00027 0.00027 0.00027
system.db.CDbCommand.query(SELECT `t`.`project_id` AS `c`, SUM(sum) AS `s` FROM `contribute` `t` WHERE (status IN ("paid", "completed")) AND (`t`.`project_id`=253) GROUP BY `t`.`project_id`) 1 0.00026 0.00026 0.00026 0.00026
system.db.CDbCommand.query(SELECT `t`.`project_id` AS `c`, SUM(sum) AS `s` FROM `contribute` `t` WHERE (status IN ("paid", "completed")) AND (`t`.`project_id`=252) GROUP BY `t`.`project_id`) 1 0.00026 0.00026 0.00026 0.00026
system.db.CDbCommand.query(SELECT `t`.`project_id` AS `c`, SUM(sum) AS `s` FROM `contribute` `t` WHERE (status IN ("paid", "completed")) AND (`t`.`project_id`=239) GROUP BY `t`.`project_id`) 1 0.00025 0.00025 0.00025 0.00025
system.db.CDbCommand.query(SELECT `t`.`project_id` AS `c`, SUM(sum) AS `s` FROM `contribute` `t` WHERE (status IN ("paid", "completed")) AND (`t`.`project_id`=251) GROUP BY `t`.`project_id`) 1 0.00025 0.00025 0.00025 0.00025
system.db.CDbCommand.query(SELECT `t`.`project_id` AS `c`, SUM(sum) AS `s` FROM `contribute` `t` WHERE (status IN ("paid", "completed")) AND (`t`.`project_id`=212) GROUP BY `t`.`project_id`) 1 0.00025 0.00025 0.00025 0.00025
system.db.CDbCommand.query(SELECT `t`.`project_id` AS `c`, SUM(sum) AS `s` FROM `contribute` `t` WHERE (status IN ("paid", "completed")) AND (`t`.`project_id`=301) GROUP BY `t`.`project_id`) 1 0.00025 0.00025 0.00025 0.00025
system.db.CDbCommand.query(SHOW CREATE TABLE `currency_types`) 1 0.00024 0.00024 0.00024 0.00024
system.db.CDbCommand.query(SELECT `t`.`project_id` AS `c`, SUM(sum) AS `s` FROM `contribute` `t` WHERE (status IN ("paid", "completed")) AND (`t`.`project_id`=341) GROUP BY `t`.`project_id`) 1 0.00024 0.00024 0.00024 0.00024
system.db.CDbCommand.query(SELECT `t`.`project_id` AS `c`, SUM(sum) AS `s` FROM `contribute` `t` WHERE (status IN ("paid", "completed")) AND (`t`.`project_id`=250) GROUP BY `t`.`project_id`) 1 0.00023 0.00023 0.00023 0.00023
system.db.CDbCommand.query(SELECT `t`.`project_id` AS `c`, SUM(sum) AS `s` FROM `contribute` `t` WHERE (status IN ("paid", "completed")) AND (`t`.`project_id`=280) GROUP BY `t`.`project_id`) 1 0.00022 0.00022 0.00022 0.00022
system.db.CDbCommand.query(SELECT `t`.`project_id` AS `c`, SUM(sum) AS `s` FROM `contribute` `t` WHERE (status IN ("paid", "completed")) AND (`t`.`project_id`=287) GROUP BY `t`.`project_id`) 1 0.00022 0.00022 0.00022 0.00022
system.db.CDbCommand.query(SELECT `t`.`project_id` AS `c`, SUM(sum) AS `s` FROM `contribute` `t` WHERE (status IN ("paid", "completed")) AND (`t`.`project_id`=249) GROUP BY `t`.`project_id`) 1 0.00022 0.00022 0.00022 0.00022
system.db.CDbCommand.query(SELECT `t`.`project_id` AS `c`, SUM(sum) AS `s` FROM `contribute` `t` WHERE (status IN ("paid", "completed")) AND (`t`.`project_id`=346) GROUP BY `t`.`project_id`) 1 0.00022 0.00022 0.00022 0.00022
system.db.CDbCommand.query(SELECT `t`.`project_id` AS `c`, SUM(sum) AS `s` FROM `contribute` `t` WHERE (status IN ("paid", "completed")) AND (`t`.`project_id`=248) GROUP BY `t`.`project_id`) 1 0.00022 0.00022 0.00022 0.00022
system.db.CDbCommand.query(SELECT COUNT(DISTINCT `t`.`id`) FROM `apply_join` `t` LEFT OUTER JOIN `users` `author` ON (`t`.`user_id`=`author`.`id`) LEFT OUTER JOIN `currency_types` `currency` ON (`t`.`currency_id`=`currency`.`id`) WHERE (status = 'approved')) 1 0.00021 0.00021 0.00021 0.00021
system.db.CDbCommand.query(SELECT * FROM `currency_types` `t`) 1 0.00021 0.00021 0.00021 0.00021