X
Koghb's mission and vision Koghb's mission and vision
Բոլոր միջոցառումները Մեր վերջին միջոցառումը Նորություններ և Հայտարարություններ Հաճախ Տրվող Հարցեր (ՀՏՀ) Կայքի քարտեզ Միանալ ԿՈՂԲԻՆ

ԿՈՂԲ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Սույն օգտագործման դրույթները և պայմանները (այսուհետ` Պայմաններ) սահմանում են Կողբ հիմնադրամի Koghb.com կայքից (այսուհետ՝ Կայք) և մատուցվող ծառայություններից (այսուհետ` Ծառայություններ) օգտվելու կարգը:

Մուտք գործելով Կայք, ներբեռնելով, ձեռք բերելով կամ տրամադրելով տեղեկություններ Կայքից կամ Կայք, ցանկացած այլ ձևով օգտագործելով այն կամ օգտվելով դրա Ծառայություններից՝ կհամարվի, որ Օգտատերերը կարդացել և ընդունել են սույն Պայմանները և համաձայնել իրավաբանորեն պարտավորված լինել սույն Պայմաններով (ներառյալ` կիրառելի բոլոր օրենքներով և դրույթներով կամ քաղաքականություններով, որոնցում հղում է կատարվել դեպի Պայմանները):

Օգտատերերը պետք է անմիջապես ընդհատեն սույն Կայքի օգտագործումը, եթե համաձայն չեն կամ չեն ընդունում բոլոր Պայմանները:

Կողբ հիմնադրամը կարող է փոփոխել Պայմանները ցանկացած ժամանակ` հրապարակելով Պայմանների վերանայված տարբերակը դրանց ուժի մեջ մտնելուց առնվազն 30 օրացուցային օր առաջ և համապատասխան հայտարարություն-ծանուցում տեղադրելով կայքում: Վերանայված Պայմաններին անհամաձայնության կամ չընդունելու պարագայում օգտատերերը պետք է անմիջապես դադարեցնեն Կայքի օգտագործումը: Վերանայված Պայմանները ուժի մեջ մտնելուց հետո դրանք համարվում են ակցեպտավորված բոլոր Օգտատերերի կողմից:

 

Սահմանումներ

Կողբ – «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամ

Խորհուրդ - «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի հոգեբարձուների խորհուրդ

Դիմորդ – Ցանկացած անձ, ով առցանց գրանցվել է որպես Դիմորդ և Կայք մուտքագրել նախագիծ՝ ֆինանսական միջոցներ հավաքագրելու և նախագիծը կյանքի կոչելու նպատակով:

Աջակից – Ցանկացած անձ, ով առցանց գրանցվել է որպես Աջակից՝ Կողբին ոչ ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով:

Հովանավոր – Ցանկացած անձ, ով առցանց գրանցվել է որպես Հովանավոր՝ Կողբին ֆինանսական և այլ աջակցության տրամադրման նպատակով

Գործընկեր – Ցանկացած անձ, որին Կողբի Խորհրդի կողմից շնորհվել է Գործընկերոջ կարգավիճակ՝ հաշվի առնելով վերջինիս ֆինանսական և այլ աջակցությունը Կողբին:

Օգտատեր – Դիմորդները, Աջակիցները, Հովանավորները, Գործընկերները, ինչպես նաև Կայքի Ծառայություններից այլ օգտվողները:

Աջակցություն – Աջակիցների կամ Հովանավորների կողմից տրամադրվող ֆինանսական կամ այլ բնույթի օգնություն և/կամ ներդրում՝ Կողբի առաքելության իրականացման, մասնավորապես, Դիմորդների նախագծերի կյանքի կոչման նպատակով:

Ծառայություններից օգտվելու իրավունք

Մինչև տասնութ տարեկան Օգտատերերը իրավունք չունեն օգտվել Կայքից կամ Ծառայություններից առանց համաձայնության: Տասնչորսից մինչև տասնութ տարեկան Օգտատերերը կարող են օգտվել Կայքից կամ Ծառայություններից իրենց օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ, եթե վերջիններս նույնպես համաձայն են պարտավորված լինել Պայմաններով: Այն Օգտատերերը, որոնց համար Կայքի օգտագործումը արգելափակվել է, իրավունք չունեն օգտվել Կայքից կամ Ծառայություններից: Կողբն իրեն իրավունք է վերապահում ցանկացած Օգտատիրոջ հեռացնելու կամ արգելափակելու նրա կողմից Կայքի օգտագործումը ցանկացած պահի ցանկացած պատճառով՝ զուտ իր հայեցողությամբ և առանց որևէ պատասխանատվության։

Դիմորդներ

Դիմորդ կարող են հանդիսանալ բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք։ Դիմորդներին ներկայացվող այլ չափանիշները և պայմանները հաստատվում են Խորհրդի կողմից և հրապարակվում Կայքում:

Բացառիկ դեպքերում Կողբի Խորհրդի կողմից կարող են կատարվել սահմանված չափանիշներից և պայմաններից բացառություններ։

Նախագիծը ներկայացնելիս անհրաժեշտ է Կայքում նշված էլ. հասցեների միջոցով Կողբին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը և/կամ դրանց պատճենները, որոնց ցանկը հաստատվում է Կողբի Խորհրդի կողմից և հրապարակվում Կայքում:

 

Նախագծեր

Նախագիծը պետք է համապատասխանի Կողբի կանոնադրական նպատակներին, այն է` ուղղված լինի կրթամշակութային և սպորտային նպատակների իրականացմանը:Նախագծերին ներկայացվող այլ չափանիշները և պայմանները հաստատվում են Խորհրդի կողմից և հրապարակվում Կայքում:

 

Բացառիկ դեպքերում Կողբի Խորհրդի կողմից կարող են կատարվել սահմանված չափանիշներից և պայմաններից բացառություններ։

 

Դիմորդներին արգելվում է ստեղծել Նախագծեր ապօրինի գործունեության, այլոց կամ սեփականությանը վնաս հասցնելու համար: Դիմորդները պետք է իրենց Նախագծերը համապատասխանեցնեն բոլոր կիրառելի օրենքներին և կանոնակարգերին:

Դիմորդները չպետք է որևէ կեղծ կամ ապակողմնորոշիչ հայտարարություններ կատարեն կապված իրենց Նախագծերի հետ:

Կողբը որևէ հայտարարություն չի կատարում Նախագծերի որակի, անվտանգության, բարոյականության կամ օրինականության վերաբերյալ: Կողբն իրավունք ունի խմբագրել Նախագծերը: Օգտատերն իրավունք ունի Կողբին նամակ հղել իր Նախագծի վերաբերյալ տվյալները ճշգրտելու վերաբերյալ:

Աջակցությունը չի փոխանցվում Դիմորդին, այլ` տնօրինվում է Կողբի կողմից, այդ թվում՝ նաև վերաբաշխվելով համանման այլ Նախագծի (Նախագծերի) ֆինանսավորմանը՝ առանց Դիմորդի լրացուցիչ համաձայնության այն դեպքերում, երբ

  • Դիմորդի կողմից չեն պահպանվել Պայմաններով սահմանված բոլոր պահանջները,

  • Նախագիծը սահմանված ժամկետում ամբողջությամբ չի ֆինանսավորվում,

  • Դիմորդը ներգրավված է անօրինական գործունեության մեջ կամ Նախագծի իրականացումը չի համապատասխանում օրենսդրությանը:

Ամբողջությամբ չֆինանսավորված Նախագծերի գծով հավաքագրված Աջակցությունն տնօրինելու վերաբերյալ որոշումները ընդունվում են Կողբի Խորհրդի կողմից կամ վերջինիս կողմից ընդունված կարգով:

Եթե որևէ նախագծի գծով հավաքագրվում է նախատեսված գումարից ավելին, ապա այդ տարբերությունը տնօրինվում է համաձայն Կողբի Խորհրդի որոշման կամ վերջինիս սահմանած Կարգով:

Կողբի կողմից Նախագծերը Կայքում տեղադրելու կամ որևէ այլ վճար չի գանձվում:

 

Աջակիցներ

Աջակիցների կողմից աջակցությունն իրականացվում է նվիրատվության տեսքով:

Աջակիցները իրավասու են Դիմորդներին հարցեր տալու և վերջիններիս Նախագծերը հետազոտելու այնքանով, որքանով որ տվյալ տեղեկությունն անհրաժեշտ է Աջակցության տրամադրման վերաբերյալ որոշում ընդունելու համար:

Բոլոր Աջակցությունները կատարվում են կամավոր և միայն Աջակցի հայեցողությամբ և ռիսկով:

Կողբը չի երաշխավորում, որ համապատասխան Նախագծերը ամբողջությամբ կֆինանսավորվեն և/կամ կիրականացվեն:

Աջակիցները համաձայն են, որ Նախագծերի համար իրենց կողմից հատկացված բոլոր դրամական միջոցները ենթակա չեն հետ վերադարձման, և տնօրինվում են Կողբի կողմից:

Հովանավորներ

Հովանավորների կողմից աջակցությունն իրականացվում է նվիրաբերության տեսքով:

Հովանավորները իրավասու են Դիմորդներին հարցեր տալու և վերջիններիս նախագծերը հետազոտելու այնքանով, որքանով որ տվյալ տեղեկությունն անհրաժեշտ Աջակցության տրամադրման վերաբերյալ որոշում ընդունելու համար:

Բոլոր Աջակցությունները կատարվում են կամավոր և միայն Հովանավորի հայեցողությամբ և ռիսկով:

Կողբը չի երաշխավորում, որ համապատասխան Նախագծերը ամբողջությամբ կֆինանսավորվեն և/կամ կիրականացվեն:

Հովանավորները համաձայն են, որ Նախագծերի համար իրենց կողմից հատկացված բոլոր դրամական միջոցները ենթակա չեն հետ վերադարձման, և տնօրինվում են Կողբի կողմից:

Աջակցություն

Կողբը որևէ հայտարարություն չի կատարում Աջակցությունների որակի, անվտանգության, բարոյականության կամ օրինականության վերաբերյալ կամ Կայքում հրապարակված Օգտատիրոջ տվյալների ճշմարտացիության կամ ճշտության վերաբերյալ: Թե՛ Աջակցի, թե՛ Հովանավորի կողմից Աջակցությունը տրամադրվում է Կողբին, իսկ Կողբի կողմից տրամադրվում է Դիմորդներին` վերջիններիս Նախագծերի կյանքի կոչման նպատակով:

Աջակիցները և Հովանավորները համաձայն են, որ Նախագծերի համար իրենց կողմից հատկացված բոլոր դրամական միջոցները ենթակա չեն հետ վերադարձման, այլ պետք է օգտագործվեն Կողբի հայեցողությամբ:

 

Գրանցում և անվտանգություն

Որոշ ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենալու համար Օգտատերերը պետք է գրանցվեն և տրամադրեն Կողբին ամբողջական ու ճշգրիտ տեղեկություն: Կողբը պատասխանատվություն չի կրում Օգտատերերի կողմից Կայքում հրապարակված անձնական տվյալների ճշմարտացիության կամ ճշտության համար:

Կողբն իրավունք ունի խմբագրել անձնական տվյալները: Օգտատերն իրավունք ունի Կողբին նամակ հղել իր տվյալները ճշգրտելու վերաբերյալ:

Օգտատերներին արգելվում է կեղծ կամ աղավաղված տվյաներ հրապարակել իրենց մասին Կայքում կամ գրանցվել որպես Օգտատեր այլ անձի անունից կամ այլ անձի փոխարեն:

Օգտատերերին արգելվում է Կայքում տեղադրել ցանկացած գովազդ կամ հայտարարություն, որն իր մեջ պարունակում է անուղղակի կամ թաքնված գովազդ:

Օգտատերերին արգելվում է Կայքում այնպիսի նյութեր տեղադրել, որոնք ունեն խտրական, վիրավորական բնույթ, պարունակում են խարդախութան տարրեր, ոտնահարում են այլ ֆիզիկական անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

Վերոնշյալ գործողություններ կատարելը կհանգեցնի ծառայությունների մատուցման դադարեցմանը:

Գաղտնիություն

Կողբը պարտավորվում է ապահովել Օգտատերերի տվյալների գաղտնիությունը: Կայքում առկա հրապարակային տեղեկատվությունից բացի տրամադրված այլ տեղեկատվությունը կարող է Կողբի կողմից փոխանցվել երրորդ անձանց` միայն Օգտատիրոջ համաձայնությամբ։

Հովանավորները և Աջակիցները պարտավոր են պահպանել իրենց փոխանցված տեղեկատվության անվտանգությունը և չեն կարող Դիմորդների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել երրորդ անձանց առանց Կողբի և/կամ Դիմորդի համաձայնության:

Պատասխանատվության սահմանափակում

Օգտատերերն օգտվում են տվյալ կայքից իրենց սեփական ռիսկով: Այս կայքը տրամադրվում է «ինչպես կա» և «ինչպես հասանելի է»` առանց ընդունելու որևէ պահանջ և պայմանագրային երաշխիքներ, ներառյալ, բայց ոչ սահմանափակվելով պահանջներով և պայմանագրային երաշխիքներով, որոնք կապված են օգտագործման հետ, հասանելիության մատչելիության, ամբողջական արտապատկերության, հավաստիության կամ սույն կայքի պիտանիության ցանկացած սահմանված նպատակներին: Օգտատերերը լիովին պատասխանատու են ցանկացած ռիսկերի համար` տվյալ ծառայությունների օգտագործման հետ կապված:

Կողբը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ և ողջամիտ քայլերը, որպեսզի պահպանի սույն կայքի աշխատանքային վիճակը: Կողբը պատասխանատու չէ սույն կայքի հնարավոր թերությունների հետևանքների համար: Կողբը ոչ մի երաշխիք չի տալիս, որ սույն կայքը համապատասխան կլինի Օգտատերերի սպասելիքներին, որ այն կաշխատի ժամանակին, անխափան, հուսալի և առանց ընդատումների, որ ցանկացած ընդհատումներ և թերություններ կշտկվեն կամ ցանկացած տվյալներ կամ տեղեկատվություններ, արձանագրություններ կամ արդյունքներ, որոնք ստացվել են կայքի օգտագործման արդյունքում կլինեն ճշգրիտ և վստահելի ցանկացած նպատակներով: Օգտատերերը չպետք է կարծեն, որ սույն կայքում կամ դրա բովանդակության մեջ չկան սխալներ կամ որ այն համապատասխանում է կոնկրետ նպատակներին, որոնք Օգտատերերը հետապնդում են կայքը օգտագործելիս:

Կողբը չի կրում պարտավորություն որևէ վնասի համար, որոնք ծագում են սույն կամ այլ կայքերի օգտագործման կամ օգտագործման անկարողության արդյունքում, որոնք հասանելի են հղումների կամ ցանկացած այլ գործողությունների միջոցով, որոնք Օգտատերերը կարող են իրականացնել կամ բաց թողնել` հիմնվելով տեղեկատվության վրա, որը տեղադրված է սույն կայքում, այդ թվում, սակայն, չսահմանափակվելով ուղղակի, անուղղակի կամ հետևանքային վնասներով, տվյալների, եկամուտների կամ շահույթի կորստի, սեփականության կորստի կամ վնասի կամ երրորդ անձանց բողոքներով:

Կողբը չի կրում Օգտատերերի կամ երրորդ անձանց առջև պարտավորություն ցանկացած փոփոխությունների, սույն կայքի մուտքի կասեցման կամ դադարեցման, կամ որպես դրա հետևանք տեղեկության կորստի համար:

Կողբը պատասխանատվություն չի կրում և չի փոխհատուցում այն ծախսերը, միջնորդավճարները կամ վճարները, որոնք համապատասխան կազմակերպությունները կարող են գանձել փոխանցման համար կամ իրենց կողմից մատուցվող այլ ծառայությունների դիմաց, ինչպես նաև ցանկացած այլ ծախս, որը կարող է կապված լինել դրամական միջոցների փոխանցման հետ կամ պահանջվել այդ նպատակով:

 

Տարաձայնությունների կարգավորում

Սույնով Օգտատերերը համաձայնվում են, որ մինչև Կողբի կողմից մատուցվող Ծառայության կամ Պայմաններով սահմանված որևէ հարցի կամ դրա հետ կապված որևէ տարաձայնության կապակցությամբ դատարան կամ այլ իրավասու մարմին դիմելը Օգտատերերն իրենց պահանջը գրավոր կներկայացնեն Կողբին: Նման պահանջները քննարկվում են Կողբի կողմից սահմանված ժամկետում:

Կողբի և Օգտատերերի միջև Պայմանների կապակցությամբ ծագած ցանկացած տարաձայնություն ենթակա է վերջնական կարգավորման Հայաստանի Հանրապետության դատարաններում՝ այդպիսի տարաձայնության ծագման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում համաձայնության չհասնելու դեպքում:

 

Կիրառելի իրավունք

Բոլոր հարցերը և տարաձայնությունները, որոնք ծագում են կայքի կամ դրա միջոցով մատուցվող որևէ ծառայության օգտագործման հետ կապված, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

 

Գերիշխող լեզուն

Պայմանների տարբեր լեզուներով տեքստերի միջև անհամապատասխանությունների, երկիմաստությունների կամ հակասությունների դեպքում գերիշխում է և հիմք է ընդունվում հայերեն տարբերակը։

Հեղինակային իրավունք

 

«Կողբ» ընկերության թույլատրում է Օգտատերերին ուսումնասիրել, պատճենել, ներբեռնել և տպել կայքում զետեղված նյութերը, հետևյալ պայմաններով.

  1. Նյութերը պետք է օգտագործվեն բացառապես անձնական, տեղեկատվական և ոչ առևտրային նպատակներով,

  2. Նյութերը փոփոխելն արգելվում է:

Յուրաքանչյուր նյութում, որն Օգտատերերը կօգտագործեն, պետք է զետեղված լինի հետևյալ գրառումը` © «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամ. 2015թ. Բոլոր իրավունքները պաշտպանված են»: Կայքում հասանելի Կողբի փաստաթղթերը և նյութերը պաշտպանվում են հեղինակային իրավունքի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:

 

Կայքում առկա նյութերի և նկարների առևտրային նպատակներով օգտագործումը

 

Կայքում առկա նյութերի և նկարների վերարտադրությունը, պատճենումը կամ տարածումը առևտրային նպատակներով արգելված է առանց Կողբի համաձայնության: Համաձայնությունը ստանալու համար անհրաժեշտ է ստանալ Կողբի գրավոր հաստատումը կայքում նշված էլ. հասցեներից որևէ մեկից:

 

Ապրանքային նշան և ֆիրմային անվանում

 

Կողբի անվանումը և լոգոտիպը տարբերակում է Կողբ հիմնադրամի ծառայությունները և հնարավորություն տալիս հասարակությանը ճանաչելու այդ ծառայությունները մատուցողին: Օգտատերերը իրավունք չունեն օգտագործել Կողբի անվանումը և այլ լոգոտիպը առանց Կողբի նախնական գրավոր համաձայնության: Բացառություն են կազմում զանգվածային լրատվամիջոցները:

 

Հղումներ

 

Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կայքեր: Կողբը չի տալիս ոչ մի երաշխիք այլ կայքերի վերաբերյալ, ուր Օգտատերերը կարող են մուտք գործել Կողբի կայքից: Կողբի կայքում հղումների առկայությունը դեպի այլ կայքեր չի նշանակում, որ Կողբը պատասխանատու է դրանց բովանդակությանհամար կամ կարող է կրել որևէ այլ պատասխանատվություն այդ կայքերի հետ կապված:

 

18.12.2015

 

Profiling Summary Report (Time: 0.13879s, Memory: 7,293KB)
Procedure Count Total (s) Avg. (s) Min. (s) Max. (s)
system.db.CDbCommand.query(SELECT `t`.`id` AS `t0_c0`, `t`.`type` AS `t0_c1`, `t`.`date` AS `t0_c2`, `t`.`title` AS `t0_c3`, `t`.`title_en` AS `t0_c4`, `t`.`title_ru` AS `t0_c5`, `t`.`text` AS `t0_c6`, `t`.`text_en` AS `t0_c7`, `t`.`text_ru` AS `t0_c8`, `t`.`image` AS `t0_c9`, `t`.`show_on_home` AS `t0_c10`, `t`.`show_on_slider` AS `t0_c11`, `t`.`budget` AS `t0_c12`, `photos`.`id` AS `t1_c0`, `photos`.`url` AS `t1_c1`, `photos`.`project_id` AS `t1_c2`, `photos`.`image_path` AS `t1_c3` FROM `events_info` `t` LEFT OUTER JOIN `events` `photos` ON (`photos`.`project_id`=`t`.`id`) WHERE (`t`.`id`=3)) 1 0.01035 0.01035 0.01035 0.01035
system.db.CDbCommand.query(SHOW FULL COLUMNS FROM `events_info`) 1 0.00145 0.00145 0.00145 0.00145
system.db.CDbCommand.query(SHOW FULL COLUMNS FROM `apply_join`) 1 0.00106 0.00106 0.00106 0.00106
system.db.CDbCommand.query(SHOW FULL COLUMNS FROM `users`) 1 0.00105 0.00105 0.00105 0.00105
system.db.CDbCommand.query(SHOW FULL COLUMNS FROM `events`) 1 0.00104 0.00104 0.00104 0.00104
system.db.CDbCommand.query(SHOW FULL COLUMNS FROM `contribute`) 1 0.00065 0.00065 0.00065 0.00065
system.db.CDbCommand.query(SHOW FULL COLUMNS FROM `currency_types`) 1 0.00056 0.00056 0.00056 0.00056
system.db.CDbCommand.query(SHOW CREATE TABLE `events_info`) 1 0.00040 0.00040 0.00040 0.00040
system.db.CDbCommand.query(SELECT * FROM `summary`) 1 0.00035 0.00035 0.00035 0.00035
system.db.CDbCommand.query(SHOW CREATE TABLE `events`) 1 0.00029 0.00029 0.00029 0.00029
system.db.CDbCommand.query(SHOW CREATE TABLE `apply_join`) 1 0.00029 0.00029 0.00029 0.00029
system.db.CDbCommand.query(SHOW CREATE TABLE `users`) 1 0.00029 0.00029 0.00029 0.00029
system.db.CDbCommand.query(SHOW CREATE TABLE `contribute`) 1 0.00027 0.00027 0.00027 0.00027
system.db.CDbCommand.query(SELECT * FROM `currency_types` `t`) 1 0.00022 0.00022 0.00022 0.00022
system.db.CDbCommand.query(SHOW CREATE TABLE `currency_types`) 1 0.00022 0.00022 0.00022 0.00022
system.db.CDbCommand.query(SELECT * FROM `apply_join` `t` WHERE `t`.`id`=183 LIMIT 1) 1 0.00021 0.00021 0.00021 0.00021