X
Koghb's mission and vision Koghb's mission and vision
Բոլոր միջոցառումները Հաճախ Տրվող Հարցեր (ՀՏՀ) Կայքի քարտեզ Միանալ ԿՈՂԲԻՆ

Նախագծեր

Ավարտված է

Լուսյա Մանուկյան. Օքսֆորդի համալսարանի ուսումնառության մասնակի ֆինանսավորում

Նպատակ

Ես Լուսյա Մանուկյանն եմ՝ «Քվանտ» վարժարանի Միջազգային բակալավրիատի

(ՄԲ) «Դիպլոմա» ծրագրի 2015-16 ուստարվա շրջանավարտ: Ուսումնառության
ընթացքում ունեցել եմ գերազանց առաջադիմություն, լուրջ հաջողություններ եմ ունեցել
տարբեր առարկաների (անգլերեն, քիմիա, կենսաբանություն) օլիմպիադաներում:
Ուսումնառության ընթացքում գործուն մասնակցություն եմ ունեցել
հասարակական նշանակության մի շարք ծրագրերի կազմակերպմանն ու
իրականացմանը: Դրանցից ուշադրության արժանի է Ցեղասպանության 100-ամյակին
ընդառաջ մի տասնյակից ավելի լեզուներով տեսահոլովակի պատրաստումը:
Չափազանց կարևորում եմ մարդկանց օգնելը. դա համարում եմ իմ
առաքելությունը: Դեռ վարժարանում սովորելու տարիներին շաբաթվա մի քանի օրերի
այցելում էի Նուբարաշենի գիշերօթիկ դպրոց և տարբեր առարկաներից դասեր վարում
երեխաների հետ: Կարևոր է նաև իմ մասնակցությունը ներառական ամառային
ճամբարի կազմակերպմանը աղետի գոտու՝ սոցիալապես անապահով և
հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Այդպիսի նախաձեռնությունները իմ
կողմից բազմաթիվ են ու բազմազան:
Գերազանց առաջադիմության ու արձանագրած հաջողությունների համար ՏՏ
ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգև մրցանակաբաշխության
շրջանակում 2015թ. դարձել եմ «Լավագույն աշակերտ» անվանակարգի հաղթող։
2015թ. արժանացել եմ «Քվանտ» վարժարանի լավագույն աշակերտ, իսկ 2016թ.`
լավագույն շրջանավարտ մրցանականերին:
Սակայն իմ հաջողությունները չեն սահմանափակվում միայն մեր
հանրապետության սահմաններով: Անցյալ տարի`2016թ., ՄԲ ավարտական
քննություններից ստացել եմ Հայաստանում առաջին և դեռևս միակ առավելագույն՝ 45
միավորը(ՄԲ համակարգի շուրջ 150 երկրի 4335 դպրոցների շրջանավարտների միայն
0,3-0,4 %-ն է վերջին տարիներին կարողացել ստանալ առավելագույն միավոր): Նման
արդյունքի շնորհիվ ընդունվեցի Օքսֆորդի համալսարան՝ կենսաբանական
գիտությունների ֆակուլտետ: Սակայն այս հնարավորությունը իրականություն չդարձավ
ֆինանսական դժվարությունների պատճառով. քննությունների արդյունքների ուշ
հրապարակվելու և արդյունքում համալսարանից վերջնական հրավեր ուշ ստանալու
պատճառով «Լույս» հիմնադրամի դիմորդների ցանկում 12-րդն էի և կրթաթոշակ
չստացա: Սակայն ես չհանձնվեցի և համալսարանից տարկետում խնդրեցի: Ի
ուրախություն ինձ՝ նրանք համաձայնեցին:
 

Հիմնավորում

Այս համալսարանում սովորելն ինձ համար շատ կարևոր է, քանի որ այնտեղ
կկարողանամ ստանալ այն գիտելիքները, որոնց ձգտել եմ երկար տարիներ: Իմ ընտրած
ուղղությունը` կենսաբանությունը, չափազանց արագ զարգացող ոլորտ է, և
Հայաստանը, ցավոք, հետ է մնում աշխարհից: Բացի այդ, այն լաբորատոր գիտություն է,
և դրա վերաբերյալ ավելի կիրառելի գիտելիքներ կարելի է ստանալ` ուսումնառության
ընթացքում զբաղվելով հետազոտական և լաբորատոր աշխատանքներով: Օքսֆորդում
սովորելն ու ուսանողներին այնտեղ ընձեռվող կրթական հնարավորություններից
օգտվելն ինձ թույլ կտան ստանալ վերջին զարգացումներին համապատասխանող
տեսական և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ կկարողանամ
լուրջ ու շոշափելի ներդրում ունենալ Հայաստանում այս ոլորտի զարգացմանը:

Ավարտված է

Քվանտ վարժարանի ուսման վարձի մասնակի ֆինանսավորում

Նպատակ

Ես Լուսյա Մանուկյանն եմ, 17 տարեկան: Ուսմանս տարիներին հասցրել եմ բազմաթիվ հաջողությունների հասնել:
Մի շարք մարզային ու հանրապետական օլիմպիադաների եմ մասնակցել՝ լավագույն արդյունքներ ցուցաբերելով (հայոց լեզու՝ հանրապետական 3-րդ, անգլերեն՝ հանրապետական 1-ին և 2-րդ կարգի դիպլոմներ):
Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագրի շրջանակներում մեկ տարի սովորել եմ ԱՄՆ-ում՝ ավագ դպրոցում, որտեղ ունեցած կրթական հաջողություններիս շնորհիվ հրավեր եմ ստացել դառնալու NSHSS (National Society of High School Scholars) անդամ:
 
Վերջերս էլ արժանացել եմ ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի կողմից սահմանված մրցանակի:
Արդեն մեկ տարի է սովորում եմ <Քվանտ> վարժարանի Միջազգային Բակալավրիատի (IB) համակարգում: Այս մեկ տարվա ընթացքում հասցրել եմ աչքի ընկնել գերազանց առաջադիմությամբ: Սակայն, ցավոք, կրթությունս այստեղ շարունակելու և ծրագիրն ավարտելու հնարավորությունս վտանգված է ֆինանսական խնդիրների պատճառով: Վարձի մի մասն առաջին տարում ծնողներիս խնայողությունների և բանկային վարկի միջոցով կարողացանք վճարել: Սակայն այս տարի ծնողներս ի վիճակի չեն ամբողջությամբ վճարել այդքան մեծ գումար:
 
Հայցում եմ Ձեր օգնությունը վճարելու վարձի մի մասը՝ 1,000,000 ՀՀ դրամ: Մնացած մասը հուսով եմ վճարել ծնողներիս օգնությամբ: Յուրաքանչյուր ներդրում՝ մեծ թե փոքր, անչափ կարևոր է ինձ համար: Շատ երախտապարտ կլինեմ ցանկացած աջակցության համար:
 
 
 
 

Հիմնավորում

Միջազգային Բակալավրիատը (IB) կրթում է ազգային և միջազգային արժեքներ կրող անհատների: Այն տալիս է հիմնավոր ու խորը գիտելիքներ՝ աշխարհի լավագույն համալսարաններում կրթությունը շարունակելու համար: Իմ նվիրական երազանքն է դառնալ այդ համալսարաններից մեկի ուսանողը, ստանալ միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող գիտելիքներ և դառնալ բժշկության ոլորտում ամենամրցունակ ու բանիմաց մասնագետներից մեկը՝ հետագայում վերադառնալով հայրենիք ու նպաստելով մեր երկրում այս ոլորտի զարգացմանը:
 
Միջազգային Բակալավրիատն ավարտելու հնարավորություն ստանալը կլինի մեծ քայլ դեպի երազանքս: Բայց իմ ճանապարհին կա մեծ խոչընդոտ՝ ֆինանսական դժվարություններ: Ուստի դիմում եմ Ձեզ, որպեսզի Ձեր ֆինանսական աջակցության շնորհիվ կարողանամ ավարտել ուսումս:
 
Ուսումնական առաջադիմության վերաբերյալ երաշխավորագրերի և դիպլոմների կրկնօրինակները կարող եմ տրամադրել անհրաժեշտության դեպքում:
 
Կանխավ շնորհակալություն եմ հայտնում:
 
Հարգանքներով՝
 
Լուսյա Մանուկյան

Profiling Summary Report (Time: 0.06600s, Memory: 7,325KB)
Procedure Count Total (s) Avg. (s) Min. (s) Max. (s)
system.db.CDbCommand.query(SHOW FULL COLUMNS FROM `users`) 1 0.00083 0.00083 0.00083 0.00083
system.db.CDbCommand.query(SELECT `projects`.`id` AS `t1_c0`, `projects`.`user_id` AS `t1_c1`, `projects`.`status` AS `t1_c2`, `projects`.`project_name` AS `t1_c3`, `projects`.`project_name_en` AS `t1_c4`, `projects`.`project_name_ru` AS `t1_c5`, `projects`.`till` AS `t1_c6`, `projects`.`purpose` AS `t1_c7`, `projects`.`purpose_en` AS `t1_c8`, `projects`.`purpose_ru` AS `t1_c9`, `projects`.`justification` AS `t1_c10`, `projects`.`justification_en` AS `t1_c11`, `projects`.`justification_ru` AS `t1_c12`, `projects`.`amount` AS `t1_c13`, `projects`.`currency_id` AS `t1_c14`, `projects`.`created_date` AS `t1_c15`, `projects`.`attachment_id` AS `t1_c16`, `projects`.`from_fund` AS `t1_c17` FROM `apply_join` `projects` WHERE (status IN ('approved', 'completed', 'fund') OR user_id = :current_user_id) AND (`projects`.`user_id`=:ypl0) ORDER BY status ASC, id DESC. Bound with :current_user_id=false, :ypl0='260') 1 0.00076 0.00076 0.00076 0.00076
system.db.CDbCommand.query(SHOW FULL COLUMNS FROM `countries`) 1 0.00053 0.00053 0.00053 0.00053
system.db.CDbCommand.query(SELECT `contributions`.`id` AS `t1_c0`, `contributions`.`user_id` AS `t1_c1`, `contributions`.`bill_no` AS `t1_c2`, `contributions`.`gift_recipient` AS `t1_c3`, `contributions`.`gift_request_id` AS `t1_c4`, `contributions`.`project_id` AS `t1_c5`, `contributions`.`sum` AS `t1_c6`, `contributions`.`currency_id` AS `t1_c7`, `contributions`.`date` AS `t1_c8`, `contributions`.`method` AS `t1_c9`, `contributions`.`data` AS `t1_c10`, `contributions`.`status` AS `t1_c11` FROM `contribute` `contributions` WHERE (status IN ('paid', 'completed')) AND (`contributions`.`user_id`=:ypl0) ORDER BY contributions.status ASC, contributions.id DESC. Bound with :ypl0='260') 1 0.00043 0.00043 0.00043 0.00043
system.db.CDbCommand.query(SELECT * FROM `users` `t` WHERE `t`.`id`=260 LIMIT 1) 1 0.00038 0.00038 0.00038 0.00038
system.db.CDbCommand.query(SHOW FULL COLUMNS FROM `apply_join`) 1 0.00036 0.00036 0.00036 0.00036
system.db.CDbCommand.query(SHOW FULL COLUMNS FROM `currency_types`) 1 0.00033 0.00033 0.00033 0.00033
system.db.CDbCommand.query(SHOW FULL COLUMNS FROM `contribute`) 1 0.00033 0.00033 0.00033 0.00033
system.db.CDbCommand.query(SHOW FULL COLUMNS FROM `city`) 1 0.00032 0.00032 0.00032 0.00032
system.db.CDbCommand.query(SELECT `t`.`user_id` AS `c`, SUM(sum) AS `s` FROM `contribute` `t` WHERE (status IN ('paid', 'completed')) AND (`t`.`user_id`=260) GROUP BY `t`.`user_id`) 1 0.00024 0.00024 0.00024 0.00024
system.db.CDbCommand.query(SHOW CREATE TABLE `users`) 1 0.00019 0.00019 0.00019 0.00019
system.db.CDbCommand.query(SELECT * FROM `apply_join` `t` WHERE `t`.`id`=183 LIMIT 1) 1 0.00017 0.00017 0.00017 0.00017
system.db.CDbCommand.query(SHOW CREATE TABLE `apply_join`) 1 0.00013 0.00013 0.00013 0.00013
system.db.CDbCommand.query(SHOW CREATE TABLE `contribute`) 1 0.00012 0.00012 0.00012 0.00012
system.db.CDbCommand.query(SHOW CREATE TABLE `city`) 1 0.00011 0.00011 0.00011 0.00011
system.db.CDbCommand.query(SHOW CREATE TABLE `countries`) 1 0.00010 0.00010 0.00010 0.00010
system.db.CDbCommand.query(SHOW CREATE TABLE `currency_types`) 1 0.00010 0.00010 0.00010 0.00010
system.db.CDbCommand.query(SELECT * FROM `summary`) 1 0.00009 0.00009 0.00009 0.00009
system.db.CDbCommand.query(SELECT `country`.`id` AS `t1_c0`, `country`.`name` AS `t1_c1`, `country`.`name_en` AS `t1_c2`, `country`.`name_ru` AS `t1_c3` FROM `countries` `country` WHERE (`country`.`id`=:ypl0). Bound with :ypl0='1') 1 0.00007 0.00007 0.00007 0.00007
system.db.CDbCommand.query(SELECT `city`.`id` AS `t1_c0`, `city`.`country_id` AS `t1_c1`, `city`.`name` AS `t1_c2`, `city`.`name_en` AS `t1_c3`, `city`.`name_ru` AS `t1_c4`, `city`.`autocreated` AS `t1_c5` FROM `city` `city` WHERE (`city`.`id`=:ypl0). Bound with :ypl0='2') 1 0.00007 0.00007 0.00007 0.00007
system.db.CDbCommand.query(SELECT * FROM `currency_types` `t`) 1 0.00007 0.00007 0.00007 0.00007